Ամեն տարի մարտի 8-ին տարբեր երկրներ նշում են Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մեծարում կանանց, նրանց և նվաճումները ամենատարբեր ոլորտներում:

Այստեղ հավաքել ենք կանանց իրավունքների միջազգային օրվան վերաբերող մի քանի ստեղծարար (a.k.a կրեածիվ) ու ազդեցիկ մարքեթինգային արշավներ, որոնք իրականացվել են թե՛ սոցիալական մեդիայում, թե՛ արտաքին գովազդային վահանակների միջոցով:

[vc_informationbox title=”«Երազանքներ առանց խոչընդոտների» / “Close the dream gap”: Barbie”] 2018-ին Բարբիի ստեղծած այս արշավը հիմնված է այն հետազոտության վրա՝ ըստ որի 5 տարեկանից սկսած շատ աղջիկների մոտ սկսվում են ձևավորել ինքնասահմանափակող համոզմունքներ. օրինակ, որ նրանք այնքան ընդունակ կամ այնքան խելացի չեն, որքան տղաները, որ իրենց սեռը սահմանափակում է իրենց լինել այն, ինչ երազում են:  Այս նախաձեռնության շրջանակում Բարբին ստեղծել է նաև ոգեշնչող տիկնիկներ տարբեր բնագավառների մասնագիտություններով ՝ մարզիկներից, օլիմպիական չեմպիոններից մինչև լրագրողներ: Արշավի հիմնական նպատակը համընկնում է Բարբիի փոխնախագահ Լիզա Մաքքնայթի այն գաղափարախոսության հետ, որով ասվում է` «… աղջիկները չպետք է ճանաչեն այն աշխարհը, որտեղ կան կանանց կողմից չնվաճված բնագավառներ կամ երազանքներ»: Նման ազդեցիկ հաղորդագրություն ունենալը Բարբիին թույլ է տալիս ամրապնդել իր տեղը որպես բրենդ, որը փորձում է փոփոխություն ստեղծել երիտասարդ աղջիկների մեջ: Սա, իհարկե, կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենաազդեցիկ արշավներից մեկն է:[/vc_informationbox]
[vc_informationbox title=”«Նայի՛ր ինձ» / “Look at me”: Women’s Aid”] Women’s Aid-ի «Նայի՛ր ինձ» մարքեթինգային արշավը բազմաթիվ մրցանակների է արժանացել և մեծ տարածում է գտել․ ըստ ընկերություն հաշվարկների՝ հասել է 326.9 միլիոն մարդու: Արշավը իրականացնելու համար Women’s Aid-ը համագործակցել է WCRS  և Ocean Outdoor մարքեթինգային ընկերությունների հետ:  Գովազդային ինտերակտիվ վահանակի վրա ծեծված և կապտուկներով կնոջ պատկերն է: Երբ մարդիկ անցնում էին գովազդային վահանակի կողքով և անտեսում, այն չէր փոփոխվում, իսկ երբ կանգ էին առնում վահանակի մոտ և նայում դրան, կնոջ դեմքի կապտուկները սկսում էին անցնել և, ի վերջո, ամբողջովին վերանում էին: Արշավն իրականացնելու համար Women’s Aid-ը օգտագործել էր face recognition` տեղադրելով տեսախցիկներ, որոնք ֆիքսում էին գովազդային վահանակին նայող կամ մոտեցող մարդկանց: Վահանակն այնպես էր համակարգված, որ ինչքան շատ էին միաժամանակ վահանակին նայող մարդիկ, այնքան արագ էին անցնում և բուժվում կնոջ վերքերն ու կապտուկները՝ ստանալով ամբողջովին առողջ դեմք: Արշավի նպատակը մեկն էր և հասանելի բոլորին․ աչք չփակել ընտանեկան բռնության վրա, երբ ականատես եք լինում դրան և կարող եք որևէ բան փոխել այդ հարցում: [/vc_informationbox]
[vc_informationbox title=”«Իրական գեղեցկություն» / “Real Beauty”: Dove”] Սա կանանց միջազգային օրվա թերևս ամենահին և ամենահաջողված մարքեթինգային արշավներից մեկն է: Այն ցույց էր տալիս կանանց վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ և ընկալման տարբերությունը այլ մարդկանց կարծիքների հետ: Այս արշավի մասնակից կանայք նկարչի հետ անցել են «կույր փորձությունների» միջով: Ստացված նկարներից մեկում նկարիչը ուրվագծել է կանանց պատկերը՝ հիմնված իրենց իսկ նկարագրության վրա, իսկ մյուսում` պատկերել նույն կնոջ ուրվագիծը, ում նկարագրել են ուրիշ մարդիկ: Գովազդային այս վիդեո արշավը ցույց տվեց, որ ստացված ուրվագծերը, որոնցում կանայք նկարագել էին իրենք իրենց, վատ էին ստացվել՝ համեմատած այլ նկարագրությունների հետ:  Արշավը իդեալական կերպով համընկնում էր Dove-ի հիմնական առաքելությանը՝ ցույց տալ մի ապրանքանիշ, որն օգնում է կանանց ազատվել գեղեցկության ստանդարտ չափանիշներով ապրելու բարդույթներից:  Անհավատալի հույզեր առաջացնող այս արշավը, չնայած ստեղծվել էր դեռևս 2004 թվականին՝ YouTube-ի ստեղծումից առաջ, 2013-ին ներբեռնվելուց հետո հավաքել է մոտ 70 միլիոն դիտում: Տեսանյութը մինչև օրս տարածվում է սոցիալական ցանցերում և ցուցադրվում տարբեր համալսարանների մարքեթինգի դասընթացներին:[/vc_informationbox]
[vc_informationbox title=”«Դու ամենատարբեր արժեքների կրողն ես» Deem Communications”] Deem Communications ընկերության սոցիալական էքսպերիմենտը թերևս լոկալ շուկայում ամենավերջին արշավներից մեկն է, որն ուղղված էր կանանց՝ գեղեցկությունից ու կանացիությունից զատ ներքին արժեքներին ուշադրություն դարձնելու կարևորությանը: Էքսպերիմենտը իրականացվել էր ամենատարբեր տարիքի աղջիկների և կանանց շրջանում Երևանի մարդաշատ փողոցներում, որի ընթացքում կանայք ընտրում էին հատկանիշներից այն մեկը, որն ամենաշատն էր բնութագրում իրենց․ ուշագրավ է, որ հատկանիշներից ոչ մեկը չէր վերաբերում արտաքին գեղեցկությանը:[/vc_informationbox]

Որպես ամփոփում, ուզում ենք շնորհավորել մեր ընկերության և ամբողջ աշխարհի կանանց տոնը և հուսով ենք, որ այս արշավները կկարողանան ոգեշնչել ձեզ նոր գաղափարներ ու արժեքներ ստեղծելու հարցում:

Մարիա Ծառուկյան

Բզզոցների դեսպան

Deem Communications